Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արդարությունը թույլի համար է, օրենքը` գողի

Արդարությունը թույլի համար է, օրենքը` գողի
06.04.2025 | 05:44

Դաշուշենի բարձունքի խաչն է:

Ամեն առավոտ դուրս էի գալիս դարպասից, նայում արևի շողերից գյուղի բարձունքի վրա փայլող խաչին, խաչակնքում էի ու ասում.

- Տե՛ր, պահեա, պահպանեա երկիրս` Արցախ, քաղաքս` Ստեփանակերտ, ժողովրդիս քրիստոնեա, օրհնեա շեմս, զավակունքս` քեզ ծառա և ինձ` բազմամեղիս։

Աղոթքս դուր չեկա՞վ Քեզ, թե՞ սատանան Քեզնից առաջ լսեց , Տեր իմ։

ՈՒ արեց իր չար գործը` խաչը քանդեց, մեզ գաղթական սարքեց։

Չես պատասխանում, Տեր։

Կլռես, բա ի՞նչ կանես։

Մի բուռ մարդկանց համար միլիոնների ու հզոր երկրների հետ հո չէի՞ր թշնամանա։

Այստեղ են ասել` արդարությունը թույլի համար է, օրենքը` գողի։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 3021

Մեկնաբանություններ